Սպիտակի ԲԿ-ում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով տուժածներ չկան

Սպիտակի բժշկական կենտրոնում քիչ առաջ տեղի ունեցած պայթյունի հետեւանքով տուժածներ չկան:

«Հայկական ժամանակ»-ի թղթակիցը դեպքի վայրից հայտնում է, որ պայթել է թթվածնային բալոններից մեկի բաշխիչ փականը (ռեդուկտոր):

Լրատվականի հետ զրույցում Սպիտակի ԲԿ-ի տնօրեն Վարդուհի Սիսակյանը հայտնեց, որ պայթյունի հետեւանքով որեւէ ավերածություն կամ գույքային վնաս տեղի չի ունեցել, չի խաթարվել նաեւ հիվանդներին թթվածնով ապահովելու բնականոն պրոցեսը, հիվանդանոցի աշխատանքը, տուժածներ չկան:

Այս պահին դեպքի վայրում աշխատում են փրկարարները:

Քաղաքականություն

Պատահարներ