Թանկյանը՝ Կանադայի կողմից Արցախի անկախության ճանաչման հնարավորության մասին

Աշխարհահռչակ System of a Down ռոք խմբի ղեկավար Սերժ Թանկյանը ֆեյսբուքյան իր էջում տեղադրել է CBC-ի հոդվածը, որի մեջ մասնավորապես նշված է.

«Պահպանողական սենատոր Լեո Հուսակոսը Կանադային կոչ է անում ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը և «անհապաղ դատապարտել ադրբեջանաթուրքական համատեղ ագրեսիան» Հարավային Կովկասի հայաբնակ տարածաշրջանի դեմ:

Երեքշաբթի օրը Սենատում ներկայացված միջնորդության մեջ Հուսակոսը դաշնային կառավարությանը կոչ է արել «ճանաչել Արցախի Հանրապետության ինքնորոշման անքակտելի իրավունքը և աճող սրացման և անմեղ հայ խաղաղ բնակիչների շարունակական թիրախավորման լույսի ներքո ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը»:

Նաև կոչ է արվում Օտտավային «պահպանել Թուրքիա ռազմամթերքի արտահանման մշտական ​​արգելքը»:

Եթե ​​միջնորդությունն ընդունվի, դա նշանակալի խորհրդանշական հաղթանակ կլինի Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության համար»:

«Դա անհավանական կլինի»,- գրել է Թանկյանը։

Քաղաքականություն

Պատահարներ