Թուրքիայի արեւմուտքում երկրաշարժի հետեւանքով չորս մարդ է զոհվել. կա հարյուրից ավելի վիրավոր

Առնվազն չորս մարդ է զոհվել, 120-ը մարդ վիրավորվել է Թուրքիայի արեւմուտքում գտնվող Իզմիր նահանգում տեղի ունեցած երկրաշարժի արդյունքում: Այս մասին ուրբաթ հայտարարել է Արտակարգ իրավիճակների կառավարական վարչությունը:

 

«Չորս մարդ է զոհվել, 120 մարդ վիրավորվել է»,- հայտնել են վարչությունից:

 

Երկրաշարժի հիմնական ալիքից հետո գրանցվել է 21 հետցնցում: Փլատակների տակից դուրս է բերվել 70 մարդ: 

Քաղաքականություն