Զարուհի Բաթոյանն անդրադարձել է պատերազմական օրերին իր ստացած պարգևավճարի հարցին

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանն անդրադարձել է պատերազմական օրերին իր ստացած պարգևավճարի հարցին:

 

Նա, մասնավորապես, գրել է.

 

«Հարգելի սիրելիներ,

ես իմ ամբողջ գիտակցական կյանքում իմացել եմ՝ ինչ է բարեգործությունը, փոխօգնությունը, աջակցությունը, և որևէ բան իմ կյանքում չի փոխվել, բացի ծավալներից:

 

Բայց ես չեմ պատրաստվում հրապարակային դարձնել այդ ոլորտի իմ գործունեությունը, միայն այն պատճառով, որ որոշ շրջանակներ դադարեն բամբասանքներ տարածել և խեղաթյուրել փաստերը:

Խնդրում եմ ինձ բարեգործություն անելու դասեր տալուց առաջ մտածել, թե պատերազմական օրերին իր աշխատավարձը և պարգևավճարը ուրիշ ի՞նչ պետք է աներ լեգիտիմ կառավարության անդամը:

Ես շարունակում եմ իմ անձնական միջոցներով աջակցել այն անձանց և կառույցներին, որոնց հարկ եմ համարում: Եվ դա անում եմ հիմնականում իմ աշխատավարձով ու պարգևավճարներով:

Շնորհակալություն»:

Քաղաքականություն

Պատահարներ