Հիվանդանոցում մոր հետ հանդիպումից 2 ժամ անց մահացել է ծանր վիճակում գտնվող զինվորը, ով 10 օր սպասում էր իր մորը

Դաժանություն՝ առանց չափ ու սահմանի: Համալսարանական հիվանդանոցում, շուրջ 10 օրից ավել մի Հերոս զինվոր ունեինք, ով գիտակցություն չուներ, ծայրահեղ ծանր վիճակում էր գտնվում։ Երեկ, վերջապես մայրը գտավ իր որդուն , մոր երջանկությունն անսահման էր, երջանկությունից աչքերը փայլատակում էին՝ իր որդին ողջ է: 2 ժամ հետո Տղան մահացավ: Նա շուրջ 10 օր սպասում էր իր Մորը: Հուսամ, որ մի օր, նենգ ու ստոր թշնամուն կպատժենք՝ անչափ ու անսահման դաժան պատժով:

Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը: 

Քաղաքականություն

Պատահարներ