ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ընտրատեղամասերից մեկի մոտ ծեծկռտուք է տեղի ունեցել

Այսօր Վրաստանում ընթանում են խորհրդարանական ընտրություններ։ Մառնեուլիի ընտրատեղամասերից մեկի մոտ ծեծկռտուք է տեղի ունեցել։ Վիճաբանությունը ծագել է իշխող «Վրացական երազանքե կուսակցության և ընդդիմադիր «Միասնական ազգային շարժմանե ներկայացուցիչների միջև։ Երկու կուսակցություններն էլ ֆավորիտ են համարվում։ Քաղաքացիները ընտրության հնարավորություն ունեն 50 ընտրական սուբյեկտի՝ 48 քաղաքական կուսակցության ու 2 դաշինքի (բլոկի) միջև: 

 

Բացի կուսակցություններից, ընտրություններին մասնակցում են նաև անկախ պատգամավորներ: Ալիք Մեդիան իր հերթին հայտնում է, որ Մառնեուլիում ընտրական օրվա մեկնարկի պահից ի վեր, ավանդույթի համաձայն, աղմուկ է: Այսպես, ընտրատեղամասերից մեկում մի քանի րոպեով դադարեցվել է ընտրությունների գործընթացը, «Միացյալ ազգային շարժումե կուսակցության դիտորդը հայտարարել է, որ իրեն թույլ չեն տվել իր աշխատանքն իրականացնել, ինչից հետո տարածքում մոբիլիզացվել են իրավապահ մարմիններ: Մառնեուլիի շրջանի մեկ այլ ընտրատեղամասում հանձնաժողովի անդամն ընտրողին 3 քվեաթերթիկ է տվել 2-ի փոխարեն, իսկ տեղի ունեցածը հայտնաբերելուց հետո հայտարարել է, որ շփոթվել է: Խորհրդարանական ընտրություններն անցկացվում են խառը՝ 120/30 ընտրական համակարգով: Ընտրողները կստանան 2 քվեաթերթիկ, որոնցից մեկում նրանք պետք է նշեն իրենց նախընտրած մեծամասնական թեկնածուին, իսկ մյուսում՝ կուսակցությանը:

Քաղաքականություն

Պատահարներ