Այսօր Արցախի խորհրդանիշ «Դեդո-բաբո» հուշարձանի տեղադրման օրն է

Նոյեմբերի 1-ը Արցախի խորհրդանիշ «Մե՛նք ենք մեր սարերը» հուշարձանի տեղադրման օրն է: 

Այն խորհրդանշում է արցախյան հողի և ժողովրդի արմատների միջև հզոր կապը։  

«Մե՛նք ենք մեր սարերը» հուշարձանը, որը փաղաքշորեն անվանում են նաև «Դեդո-բաբո», «Պապիկ-տատիկ», տեղադրվել է 1967 թվականին: Հուշարձանի քանդակագործը Սարգիս Բաղդասարյանն է, ճարտարապետը՝ Յուրի Հակոբյանը: Ստեփանակերտի մուտքի մոտ՝ բլրի գագաթին գտնվող քանդակը պատրաստված է կարմիր տուֆից:  

Այդ մասին հայտնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից:  
 

Քաղաքականություն

Պատահարներ