ԱՄՆ-ում մեկնարկել է նախագահական ընտրությունները

ԱՄՆ-ում ընթանում են նախագահական ընտրությունները: Ինչպես փոխանցում է ТАСС գործակալությունը, ընտրատեղամասերը բացվել են տեղի ժամանակով 07:00-ին (երևանյան 18:00) Կոլորադո, Նյու Մեքսիկո, Յուտա, Վայոմինգ, Մոնտանա նահանգներում:

 

Երկրի ղեկավարի պաշտոնի համար պայքարում են ներկայիս ղեկավար, հանրապետական Դոնալդ Թրամփը և դեմոկրատ Ջոզեֆ Բայդենը: ԱՄՆ համընդհանուր ընտրություններում կընտրվեն նաև 35 սենատորներ, Ներկայացուցիչների պալատի 435 անդամներ, 13 նահանգապետեր և տեղական ինքնակառավարման մարմնի ներկայացուցիչներ:

Քաղաքականություն

Պատահարներ