Օրվա լրահոս

Թուրքիայի կենտրոնական բանկի նախագահ Մուրատ Ուիսալը հեռացվել է զբաղեցրած պաշտոնից։ Այս մասին հայտնում է RBC-ն՝ վկայակոչելով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրամանագիրը։ Ուիսալին աշխատանքից ազատելու որոշումն ընդունվել է լիրայի փոխարժեքի ռեկորդային անկման ֆոնին։

Այս շաբաթվա սկզբին լիրան արժեզրկվել է՝ 1 ԱՄՆ դոլարի դիմաց հասնելով 8,49 լիրայի։ Նախորդ ռեկորդը սահմանվել էր հոկտեմբերի վերջին։

Նշենք, որ հունվարի կեսերին 1 ԱՄՆ դոլարն արժեր 0,17 լիրա։ Այսպիսով, ընթացիկ տարում թուրքական արժույթը կորցրել է արժեքի 30% – ը։

Վերջին նորություններ