Հայաստանին պետք է համոզել նստել բանակցությունների սեղանի շուրջ. Էրդողանն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանը հետ։ Այս մասին հայտնում է РИА новости-ն։

Աղբյուրի հաղորդմամբ Էրդողանը հայտնել է Պուտինին, որ Հայաստանին պետք է համոզել նստել բանակցությունների սեղանի շուրջ։

ՌԴ նախագահը Էրդողանին է փոխանցել, որ ինքը մի շարք հեռախոսազրույցներ է ունեցել Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների հետ և հիմնական շեշտը դրել են ռազմական գործողությունները շուտափույթ դադարեցնելու տարբերակներ գտնելու վրա։

Քաղաքականություն

Պատահարներ