Ռամիլիա Սաիտովային, որը հայերին վիրավորել էր, ձերբակալել են ծայրահեղության կոչերի պատճառով

Բաշկիր հասարակական գործիչ Ռամիլիա Սաիտովային, որը հայերին վիրավորել էր, ձերբակալել են ծայրահեղության կոչերի պատճառով, ինչպես փոխանցում է news.am-ը՝ այս մասին հայտնում է «Ուֆայում Էխո Մոսկվի ռադիո»-ն։

 

Նա ավելի վաղ համացանցում իր հետեւորդներին հղած տեսաուղերձ էր հրապարակել, որում կոչ էր արել «Ուրալում բոլոր խաչերը վերացնել»։ Նա մասնավորապես այդպիսի օբյեկտներից մեկը նշել էր Բաշկիրիայի Բելորեցկու շրջանի Ուզյան գյուղում։ Անհայտ անձինք այսօր առավոտյան այդ խաչն այրել են, իսկ տարածքային ՆԳՆ-ն քրեական գործ է հարուցել վանդալիզմի հոդվածով։

Երեկոյան հայտնի էր դարձել Ռամիլիա Սաիտովայի ձերբակալության մասին։ Այս մասին հայտնում է «Բաշինֆորմ»-ը՝ վկայակոչելով իրավապահ մարմիններում աղբյուրին։

Հոդվածում նշվում է, որ խոսքը կարող է վերաբերել ակտիվիստի հետապնդման մասին ազգայնական ուղղվածության ծայրահեղության հրապարակային կոչերի եւ ատելություն կամ թշնամանք հրահրելու պատճառով։ Այս քրեական հոդվածները նախատեսում են ընդհուպ մինչեւ ազատազրկման պատիժ։

Հիշեցնենք, որ Ռամիլիա Սաիտովան ընթացիկ տարում արդեն դատարանի կողմից մեղավոր էր ճանաչվել ատելություն հրահրելու վարչական հոդվածով։ Դատարանն այդ ժամանակ նրան կալանավորել էր 10 օրով տեսագրության համար, որում նա մի խումբ հայ երիտասարդների էր դիմում Բաշկիրիայում մեծ թվով հայերի գտնվելու պատճառների վերաբերյալ հարցով։ Հասարակական գործիչը դատարանի որոշումը բողոքարկել էր Բաշկիրիայի Գերագույն դատարանում, որը ստորին ատյանի որոշումն անփոփոխ էր թողել։

Քաղաքականություն