Ուկրաինայի ոստիկանությունը կպաշտպանի Հայաստանի և Ադրբեջանի պաշտոնական ներկայացուցչությունները

Ուկրաինայի ազգային ոստիկանությունը պաշտպանության տակ կվերցնի երկրում Հայաստանի և Ադրբեջանի բոլոր պաշտոնական ներկայացուցչությունները:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Ուկրաինայի ազգային ոստիկանության «Ֆեյսբուք»-ի էջը, այս մասին հայտարարել է  Ուկրաինայի ազգային ոստիկանության ղեկավար Իգոր Կլիմենկոն:

 «Ադրբեջանի և Հայաստանի բոլոր պաշտոնական ներկայացուցչությունները մոտ ժամանակներս կվերցվեն ոստիկանության պաշտպանության տակ: Կոչ ենք անում բոլորին, հատկապես սփյուռքի ներկայացուցիչներին, Ուկրաինայի տարածքում գտնվող երկու պետությունների քաղաքացիներին, հանդուրժողականություն և համերաշխություն ցուցաբերել միմյանց նկատմամբ»,-հայտարարել է Կլիմենկոն:

Քաղաքականություն

Պատահարներ