Էրդողանը չի հանդիպել Թուրքիայում գտնվող ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չի հանդիպել  Թուրքիայում գտնվող ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում տալով ԱՄՆ Պետդեպի բարձրաստիճան ներկայացուցչի:

 

«Ե՛վ պտքարտուղարը, և՛ թուրք պաշտոնատար անձինք, ներառյալ ԱԳՆ ղեկավար Մևլյութ Չավուշօղլուն կարծում եմ, նաև նախագահ Էրդողանը, կցանկանային, որ այն տեղի ունենար: Արդյունքում չի ստացվել: Ի վերջո, այն տեղի չի ունեցել, քանի որ նախագահ Էրդողանի ժամանակացույցը փոխվել է, և հնարավոր չի եղել հարմարեցնել այն պարամետրերին, որոնք ներդրվել էին պետքարտուղարի այցի հիմքում»,- Ստամբուլում լրագրողների հետ զրույցում ասել է Պետդեպի ներկայացուցիչը:

Նշվում է, որ ճեպազրույցի տեքստը տարածել է Պետդեպարտամենտը: ԱՄՆ Պետդեպի ներկայացուցիչն արձանագրել է Միացյալ Նահանգների և Թուրքիայի տարաձայնությունները, սակայն համառ հարցերին այն մասին, թե ինչից կարող էր Էրդողանը նեղացած լինել, պատասխանել է, թե խնդիրը միայն ժամանակացույցի մեջ է եղել:

Քաղաքականություն

Պատահարներ