Գերմանիայում դանակով զինված տղամարդը հարձակվել է մարդկանց վրա. կան տուժածներ

Առնվազն 4 մարդ է տուժել Գերմանիայի Օբերհաուզեն (Հյուսիսային Ռեյն-Վեսթֆալիա դաշնային հող) սառը զենքով զինված տղամարդու հարձակման հետևանքով։ Այս մասին հայտնում է Westdeutsche Allgemeine Zeitung-ը։

Հանցագործը ձերբակալված է։ Ձերբակալման ժամանակ նա վիրավորում է ստացել և հոսպիտալացվել։ Դեռևս հայտնի չէ՝ նրա ինքնությունը բացահայտվա՞ծ է, թե՞ ոչ։

Տեղի ԶԼՄ-ները՝ հղում անելով ոստիկանությանը, հայտնում են, որ ըստ ամենայնի, խոսքը կենցաղային կոնֆլիկտի մասին է։ Տեղի ունեցածի հանգամանքները պարզվում են։

Քաղաքականություն

Պատահարներ