ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ալեն Սիմոնյանը պատերազմի նախօրեին 215.000 ԱՄՆ դոլարով 3 հարկանի առանձնատուն է գնել Ջրվեժում. Mediaport

Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանը պատերազմի նախօրեին 215.000 ԱՄՆ դոլարով 3 հարկանի առանձնատուն է գնել Ջրվեժի այգեգործական զանգվածի 2-րդ թաղամասում։ Այս մասին կարդում են Mediaport-ի տելեգրամյան էջում:

«Առանձնատունը Սիմոնյանը գրանցել է իր մոր՝ Մարինե Սերգեյի Հովհաննիսյանի անունով։ Պատերազմի ողջ ընթացքում այնտեղ ընթացել են նորոգման ինտենսիվ աշխատանքներ։

Հավելենք, որ առանձնատնից բացի, այս տարի Ալեն Սիմոնյանը 140 քմ մակերոսով բնակարան է ձեռք բերել Երևանի Եկմալյան 1/1 հասեցում գտնվող նորակառույցում, ինչպես նաև ավտոսրահից գնել է Range Rover մակնիշի նոր ավտոմեքենա։

Որտեղի՞ց Փաշինյանի թիմակցին այսքան կարողություն՝ այն էլ 1 տարում»:

 

 

Auroranews-ը լուրի իսկությունը պարզելու նպատակով փորձեց կապ հաստատել Ալեն Սիմոնյանի հետ: Վերջինս այդպես էլ չպատասխանեց մեր հեռախոսազանգերին: 

 

 

 

  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  


 

Քաղաքականություն

Պատահարներ