Հակակառավարական ցույցեր՝ Սոֆիայի կենտրոնում

«Միասին կհաղթենք» կարգախոսով բողոքի զանգվածային ցույց է անցկացվել Բուլղարիայի մայրաքաղաքում` խորհրդարանի նախկին շենքի առջև:  ТАСС-ի թղթակիցը հաղորդում է, բողոքի ցույցին, չնայած ցուրտ եղանակին, հարյուրավոր քաղաքացիներ են հավաքվել: Նրանք պահանջում են երկրի գլխավոր դատախազի, կառավարության ու վարչապետի հրաժարականները. ցուցարարները խորհրդարանի նախկին շենքի առջև ծաղիկներ են դրել` ասելով, թե «կառավարությունը մահացել է և ունակ չէ կառավարելու երկիրը»:

Ցուցարարները փողոցներ են փակել, կաթվածահար արել մայրաքաղաքի կենտրոնական հատվածի երթևեկությունը: Լուրջ միջադեպեր չեն գրանցվել:

 

 

 

 

 

 

 

 

Քաղաքականություն

Պատահարներ