Մինսկում և երկրի մի շարք այլ շրջաններում ոստիկանությունը ուժ է կիրառել ցուցարարների նկատմամբ

Բելառուսի մայրաքաղաք Մինսկում և երկրի մի շարք այլ շրջաններում այսօր եւս բողոքի ցույցեր են տեղի ունեցել, որի ժամանակ ոստիկանությունը կրկին ուժ է կիրառել Ալեքսանդր Լուկաշենկոյի հրաժարականը պահանջող ցուցարարների նկատմամբ։ 

Մինսկում գործող «Վեսնա» իրավապաշտպան կենտրոնի տեղեկություններով` «Ոչ ֆաշիզմին» կարգախոսի ներքո ընթացող բողոքի ակցիայի մեկնարկից ի վեր մայրաքաղաքում և հարող շրջաններում առնվազն 19 ցուցարար է բերման ենթարկվել։ «Նրանցից ամենաերիտասարդը դպրոցական է, ամենատարեցը՝ 83 տարեկան», - հաղորդում են բելառուս իրավապաշտպանները։ 

Ականատեսների վկայությամբ` Մինսկի արվարձաններից մեկում գտնվող առևտրի կենտրոնի մոտ հավաքված շուրջ 300 ցուցարարներին ցրելու նպատակով ոստիկանությունը հատուկ միջոցներ, այդ թվում` լուսաձայնային նռնակներ է կիրառել։ 


 

Քաղաքականություն

Պատահարներ