Ողբերգական ավտովթար Երևանում. ուղևորներից մեկը տեղում մահացել է

Այսօր ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 04:30-ի սահմաններում Դավիթ Բեկ և Ազատամարտիկների փողոցների խաչմերուկում բախվել են անհայտ անձի կողմից վարած անհայտ մակնիշի, համարանիշի և Երևանի բնակիչ, 39-ամյա Զավեն Ս.-ի վարած Mercedes մակնիշի ավտոմեքենաները: 
ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնում է, վթարի հետևանքով Mercedes-ի ուղևոր, Երևանի բնակիչ, 68-ամյա Սոֆյա Ս.-ն տեղում մահացել է, իսկ 5-ամյա Ն. Խ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:  Անհայտ մակնիշի ավտոմեքենան դեպքի վայրից դիմել է փախուստի: 
Ոստիկանները դեպքի վայրում հայտնաբերել են փախուստի դիմած Range Rover ավտոմեքենայի կոտրված մեծ թվով դետալներ:  Դեպքի վայրում հավաքվածները նշում էին, որ մահացածը Mercedes-ի վարորդի մայրն էր, իսկ վիրավորը երեխան ու հարվածից հետո Mercedes-ի վարորդը խնդրել է, որպեսզի այդ վարորդը օգնի երեխաներին տեղափոխել Երևան, սակայն նա դիմել է փախուստի: 


 

Քաղաքականություն

Պատահարներ