Պուտինը պարզաբանել է, թե ինչու դեռ չի շնորհավորել Բայդենին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մեկնաբանել է, որ դեռ չի շնորհավորել ԱՄՆ-ում կայացած նախագահական ընտրությունների հաղթողին, քանի որ պետք է սպասել բոլոր իրավական հարցերի կարգավորմանը: ՌԴ ղեկավարի կարծիքով՝ շնորհավորանքի այսպիսի զուտ պաշտոնական ձգձգումը չի վատացնի Մոսկվայի և Վաշինգտոնի առանց այդ էլ վատ հարաբերությունները, հայտնում է ТАСС-ը: 

«Փչացած հարաբերություններն արդեն չես փչացնի: Մենք հարգանքով ենք վերաբերվում բոլորին՝ և՛ գործող նախագահ Դոնալդ Թրամփին, և՛ այդ պաշտոնի թեկնածու Ջոզեֆ Բայդենին: Այդ իսկ պատճառով մենք խնդիր չունենք այս հարցի առնչությամբ: Իսկ զուտ պաշտոնական քայլերը պետք է արվեն ստեղծված իրավիճակի և գործի իրավական կողմի համապատասխանի»,-  ասել է Պուտինը պատասխանելով «Մոսկվա. Կրեմլ. Պուտին» հաղորդաշարի հեղինակ Պավել Զարուբինի հարցին, թե արդյոք չեն վատանա ԱՄՆ-ՌԴ հարաբերությունները ԱՄՆ նորընտիր նախագահին ուղղված շնորհավորական խոսքի ձգձգման պատճառով:

Քաղաքականություն

Պատահարներ