Սարսափելի է ամեն ինչ, ոչ ոք այդպես էլ մինչև հիմա չգիտի որտեղով են անցնելու մեր սահմանները. Էդիկ Բաղդասարյան

Թաղավարդ գյուղի մի հատվածում ադրբեջանցիներ են: Սարսափելի է ամեն ինչ, ոչ ոք այդպես էլ մինչեւ հիմա չգիտի որտեղով են անցնելու մեր սահմանները: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Hetq.am» կայքի գլխավոր խմբագիր Էդիկ Բաղդասարյանը:

«Երեկ շրջել ենք Շոշ- Սարուշեն-Կարմիր Շուկա-Ճարտար-Մարտունի հատվածում մեր ունեցած դիրքերի թիկունքով: Ճանապարհին վեց տեղ ռուս խաղաղապահների հենակետեր են տեղակայված: Թաղավարդ գյուղի մի հատվածում ադրբեջանցիներ են: Սարսափելի է ամեն ինչ, ոչ ոք այդպես էլ մինչեւ հիմա չգիտի որտեղով են անցնելու մեր սահմանները:

Ովքեր տուն չունեն, այժմ չպետք է վերդառնան Արցախ: Հադրութ քաղաքից, Հադրութի շրջանի գյուղերից, Ասկերանից շրջանի գյուղերից, Շուշիից, Քարին տակից ընտանիքիներ կան, որ մնացել են Արցախում: Նախ նրանց հարցերը պետք է լուծվեն: Շատ գյուղերում, հոսանք, գազ չկա, սպասեք մինչեւ կմիացվեն: Հայաստանից այս ցրտին այդ ընտանիքներին մի հանեք: Կառավարելի դարձրեք այդ գործընթացը: Ավտոբուս տրամադրելով ոչ մի հարց չի լուծվում»:

Քաղաքականություն

Պատահարներ