Սեյրան Սարոյանի առողջական վիճակը կայուն է. Իզմիրլյան ԲԿ-ի տնօրեն

Ազգային Ժողովի նախկին պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանի առողջական վիճակը կայուն է։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է Իզմիրլյան ԲԿ-ի գործադիր տնօրեն Արմեն Չարչյանը: 

Ինչ վերաբերում է Սեյրան Սարոյանին վիրահատելուն, ապա Չարչյանն ասաց.  «Փոքրիկ մանիպուլյացիա է կատարվել։ Այս պահին իրեն լավ է զգում, պարոն Սարոյանին ցանկանում ենք շուտափույթ ապաքինում»։ 

 

Քաղաքականություն

Պատահարներ