Թուրքիան ԼՂ-ում իր զինծառայողներին կտեղակայի մեկ տարվա ընթացքում

Թուրք զինվորականները կներգրավվեն Լեռնային Ղարաբաղում ՌԴ-ի՝ հրադադարի վերահսկման մոնիթորինգային կենտրոնում մեկ տարվա ընթացքում, հաղորդում է  ՌԻԱ Նովոստի-ն՝ հղում անելով Թուրքիայի պաշտպանության նախարարությանը: 

Թուրքիայի ՊՆ ղեկավար Հուլուսի Աքարի խոսքով՝ թուրք զինվորականներն առաջիկայում կուղեւորվեն Ադրբեջան. ցամաքային զորքերն ավարտել են նախապատրաստական աշխատանքները: 

«Մեր զինվորականները կաշխատեն ՌԴ կենտրոնի հետ համատեղ (Լեռնային Ղարաբաղի հարցով) մեկ տարվա ընթացքում»,-հայտնել են Թուրքիայի պաշտպանության նախարարությունից: 

Նոյեմբերի 11-ին Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարել էր, որ Անկարան եւ Մոսկվան ստորագրել են հուշագիր Ղարաբաղում հրադադարի հսկողության շուրջ, նրանք կմասնակցեն «համատեղ խաղաղապահ առաքելությունում»: Նախքան այդ, Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ Մոսկվան եւ Անկարան կաշխատեն Ղարաբաղում մոնիթորինգային կենտրոնում Ադրբեջանի տարածքում, «համատեղ խաղաղապահ ուժերի մասին խոսք չկար»: 

 

Քաղաքականություն

Պատահարներ