Վազգենաշենում մարդիկ իրենց տները թողնում են ադրբեջանական զորքի ծաղրանքի պայմաններում. Հ. Մանուկյան

Արդարադատության նախկին նախարար Հովհաննես Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել, կից տեսանյութ է հրապարակել, որում նշում է, որ Արցախի Մարտունում շրջանի Վազգենաշեն գյուղում մարդիկ իրենց տները թողնում են ադրբեջանական զորքի ներկայության և ծաղրանքի պայմաններում, իսկ Հայաստանի և Արցախի իշխանություններն անկարող են ապահովել արցախահայերի անվտանգությունը: 
Հիշեցնենք, որ Մարտունու շրջանի Վազգենաշենի համայնքը նույնպես անցել է Ադրբեջանի վերահսկողության ներքո. նոյեմբերի 20-ի երեկոյան համայնքի բնակչությունը  լքել է բնակավայրը։ 

 

Քաղաքականություն