Օրվա լրահոս

Վրաստանի ԿԸՀ-ն հաշվարկել է ընտրատեղամասերի բոլոր տվյալները. արդյունքում, իշխող «Վրացական երազանք» կուսակցության թեկնածուները խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլում հաղթել են բոլոր 17 միամանդատ ընտրատարածքներում: 

Վրաստանում նոյեմբերի 21-ին երկրի 17 միամանդատ ընտրատարածքներում տեղի է ունեցել խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլը: Ընտրություններն անցել են նոր խառը համակարգով, ըստ որի՝ 150 պատգամավորներից 120-ն ընտրվում են համամասնական ընտրակարգով, իսկ մնացած 30-ը ՝ մեծամասնականով: Ընտրությունների առաջին փուլի արդյունքներով (հոկտեմբերի 21) իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը համամասնական ընտրակարգով ստացել է ձայների 48,22% -ը, ինչպես նաև հաղթել է 13 միամանդատ ընտրատարածքներում, որտեղ նրա թեկնածուները հավաքել են ձայների 50%-ից ավելին: 

Խորհրդարան են անցել նաև 9 քաղաքական կուսակցություն և դաշինք: Միևնույն ժամանակ, բոլոր ընդդիմադիր կուսակցությունները որոշել են չճանաչել արդյունքները՝ դրանք անվանելով կեղծված, և սկսել են բողոքի ակցիաներ անցկացնել ամբողջ երկրով մեկ: Ընդդիմադիրները հրաժարվում են համամասնական ցուցակներից ստացված բոլոր պատգամավորական մանդատներից, ինչպես նաև բոյկոտում են ընտրությունների երկրորդ փուլը: 
 

 

Վերջին նորություններ