Ադրբեջանի զինված ուժերը փորձում են գրավել Բերդաշեն գյուղը. Wargonzo

Ադրբեջանի զինված ուժերը փորձում են գրավել Բերդաշեն գյուղը ՝ ի հեճուկս համաձայնագրի: Այս մասին @wargonzo-ին հայտնում են գյուղի բնակիչները ։

Բերդաշենը գտնվում է Մարտունու շրջանում, որի վեց գյուղերը պետք է անցնեն Բաքվի վերահսկողության տակ ՝ hամաձայն ստորագրված փաստաթղթի ։ Սակայն Բերդաշենն այդ ցուցակում չկա, հետևաբար Ադրբեջանի ԶՈւ գործողությունները հակասում են պայմանագրով պատերազմի դադարեցման պայմաններին ։

Ներկայումս Բերդաշենի բնակիչներն իրենք են փորձում թույլ չտալ ադրբեջանցի զինվորականներին իրենց տարածքներ մտնել։ 

 

Քաղաքականություն