Նորագավիթի 13-րդ փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել․ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ 3 մարտական հաշվարկ

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ նոյեմբերի 24-ին, ժամը 04։45-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Նորագավիթի 13-րդ փողոցի տներից մեկում։ Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 05։49-ին, մարվել՝ 06։23-ին։ Այրվել է տան գույքը։ 

 

Քաղաքականություն