ԱՄԷ-ն միանում է հակաթուրքական դաշինքին

Հունաստանը և Արաբական Միացյալ Էմիրությունները Աբու Դաբիում կայացած հանդիպումից հետո պայմանավորվել են արագացնել տնտեսական և ռազմական կապերի խորացումը:

ԱՄԷ-ն կֆինանսավորի ենթակառուցվածքների և օբյեկտների կառուցումը Ատտիկայի Ավլոնա քաղաքում գտնվող «Էպիլյարխու Մելիդի» ռազմական ճամբարում, որպեսզի այնտեղ տեղավորեն ԱՄԷ-ի ռազմաօդային ուժերի տեխնիկական անձնակազմը, որն առաջիկա տարիներին մարզվելու է Հունաստանի ավիացիոն արդյունաբերությունում:

Լրատվամիջոցները նշում են, որ ԱՄԷ-ն որոշել է միանալ Միջերկրական ծովում Հունաստանի ստեղծած հակաթուրքական կոալիցիային:

Քաղաքականություն