Արգենտինայում եռօրյա սուգ է հայտարարվել Մարադոնայի մահվան կապակցությամբ

Արգենտինայի կառավարությունը երկրում եռօրյա սուգ է հայտարարել աշխարհահռչակ ֆուտբոլիստ, Ֆուտբոլի աշխարհի չեմպիոն Դիեգո Մարադոնայի մահվան կապակցությամբ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:

Դիեգո Մարադոնան կյանքից հեռացել է նոյեմբերի 25-ին: 60-ամյա արգենտինացու մոտ սրտի կանգ է արձանագրվել և բժիշկներին չի հաջողվել փրկել նրա կյանքը: Մարադոնան օրեր առաջ էր դուրս գրվել հիվանդանոցից, որտեղ ենթարկվել էր գլխուղեղի թրոմբի վիրահատության:

Քաղաքականություն