Արցախի անկախությունը կարող է ճանաչել բացառապես Ֆրանսիայի կառավարությունը. Նաիրա Զոհրաբյան

Ես ողջունում եմ Ֆրանսիայի Սենատի որոշումը, բայց ուզում եմ՝ լինենք իրատես: Հիմա, քանի որ մեր հանրությունը ընթացակարգերին բնականաբար տեղյակ չէ, արդեն իսկ էյֆորիկ հայտարարություններ են տարածվում, որ Ֆրանսիան ճանաչել է Արցախի անկախությունը: Դա այդպես չէ: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

«Խորհրդարանի վերին պալատը՝ Սենատը, ընդունել է բանաձև, որով Ֆրանսիայի Հանրապետության կառավարությանը կոչ է անում ճանաչել Արցախը: Արցախի ճանաչումը բացառապես Ֆրանսիայի գործադիր մարմնի՝ Կառավարության տիրույթում է: Շատ կարևոր համարելով Սենատի կոչը Կառավարությանը՝ այդուհանդերձ, ես չեմ ցանկանում, որ սա «արծրունհովհաննիսյանական» հերթական էյֆորիկ, պաթոսախառն շարքից լինի»,-ասաց պատգամավորը՝ ընդգծելով, որ Արցախի անկախությունը կարող է ճանաչել միայն և բացառապես Ֆրանսիայի կառավարությունը:

«Ազնիվ և արդար կլինի Ֆրանսիայի Կառավարության կողմից Արցախի Հանրապետության ճանաչումը, ես երկու ձեռքով կողջունեմ դա, իսկ մինչ այդ սպասենք Ֆրանսիայի կառավարության որոշմանը»,-նշեց նա:

Անդրադառնալով դիտարկմանը, թե Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել՝ նշելով, որ Ֆրանսիայի Սենատի կայացրած որոշումը պատմական է, Զոհրաբյանն արձագանքեց. «Փաշինյանը ինչպես իշխանության է եկել ստով և կեղծիքով, այդպես էլ շարունակում է հասարակությանը մոլորեցնելու, մանիպուլացնելու, կեղծ պաթոսի, հուզականության մեջ պահելու իր քաղաքականությունը:

Քաղաքականություն

Պատահարներ