Էրդողանն ասել է, թե Ղարաբաղում խաղաղության երաշխավորներն են՝ Թուրքիան, Ռուսաստանը եւ Ադրբեջանը

Թուրքիան, Ռուսաստանը եւ Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղում խաղաղության երաշխավորներն են: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը, հաղորդում է ՌԻԱ նովոստին:

«Մենք մեծ ներդրում ենք կատարել անարդարության վերացման գործում, որը շարունակվել է Ղարաբաղում 30 տարի: Երեկ ես հեռախոսազրույց եմ ունեցել հարգարժան նախագահ Պուտինի հետ, մենք քննարկել ենք քայլերը, որոնք կձեռնարկվեն Ղարաբաղում խնդրի լուծման համար: Թուրքիան, Ռուսաստանը եւ Ադրբեջանը կդառնան տարածաշրջանում խաղաղության երաշխավորները»,-ասել է նա՝ ելույթ ունենալով Թուրքիայի խորհրդարանում:  

Քաղաքականություն

Պատահարներ