Հայրապետական Մեր օրհնությունն ենք հղում Ֆրանսիայի բարեկամ երկրին և Սենատին. Գարեգին Բ

Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն ողջունում է քիչ առաջ Ֆրանսիայի Հանրապետության Սենատի կողմից  «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման անհրաժեշտության վերաբերյալ» բանաձևի որդեգրումը։ 

Սա կարևոր և անհրաժեշտ մարդասիրական քայլ էր Արցախի մեր ժողովրդի ազատ ու անկախ կյանքի իրավունքի միջազգային ճանաչման ճանապարհին։ 

Հայրապետական Մեր օրհնությունն ենք հղում Ֆրանսիայի բարեկամ երկրին, բարեսեր ժողովրդին և Սենատի խմբակցություններին։

Քաղաքականություն