Հետաքրքիր է, ինչո՞ւ է Ֆրանսիայի սենատը ընդունում այս փաստաթուղթը միայն նոյեմբերի 25-ին

Իրավաբան Արամ Վարդևանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Հետաքրքիր է, ինչո՞ւ է Ֆրանսիայի հարգելի սենատը ընդունում ոչ մի իրավական հետևանք չունեցող, բայց բարոյական որոշ արժեք ունեցող փաստաթուղթը միայն 2020 թվականի նոյեմբերի 25-ին: Նոյեմբերի 25-ին, երբ իշխանության ստորագրած փաստաթղթի արդյունքում դեռ պարզ չէ, ինչ է մնալու մեր Արցախից:

Օրինակ ինչո՞ւ դա տեղի չունեցավ 2020 թվականի հոկտեմբերի 17-ին կամ նոյեմբերի 3-ին, կամ գոնե մինչև նոյեմբերի 9-ի խայտառակ փաստաթղթի ստորագրումը: Կարծում եմ այս հարցերի պատասխանները պետք է գտնել…»:

Քաղաքականություն

Պատահարներ