Պելեն արձագանքել է Մարադոնայի մահվան լուրին

Բրազիլացի լեգենդար ֆուտբոլիստ Պելեն արձագանքել է Դիեգո Մարադոնայի մահվան լուրին:

«Վստահ եմ ՝ մի օր մենք գնդակ կգլորենք երկնքում»,-Աշխարհի եռակի չեմպիոնի խոսքերն է մեջբերում  Reuters-ը:

Հիշեցնենք, որ Արգենտինայում եռօրյա սուգ է հայտարարված:


Հավելենք, որ 60-ամյա արգենտինացու մոտ սրտի կանգ է արձանագրվել և բժիշկներին չի հաջողվել փրկել Աշխարհի 1986 թվականի չեմպիոնի կյանքը:

Քաղաքականություն

Պատահարներ