Ճիշտ չէ տեղեկությունը, թե Շուշիի տարածքում հայկական կողմն ունեցել է 2000 զոհ. Գևորգ Ալթունյան

Լրատվականներում ակտիվորեն տեղեկություն է  տարածվում, թե  Շուշի քաղաքի տարածքում հայտնաբերվել և յուրաքանչյուր կողմին փոխանցվել է ավելի քան 2 հազար զոհված զինծառայողի դիակ: Auroranews-ը լուրի իսկությունը ճշտելու նպատակով կապ հաստատեց ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Գևորգ Ալթունյանի հետ: 

 

Վերջինս հերքեց տեղեկությունը. «Միանշանակ ճիշտ չէ տեղեկությունը, թե Շուշիի տարածքում հայկական կողմն ունեցել է 2000 զոհ: Այս պահին չենք կարող հստակ թիվ նշել, բայց լուրը չի համապատասխանում իրականությանը»:

 

ԼՐԱՑՎՈՂ

Քաղաքականություն

Պատահարներ