Իշխանությունները Քաշաթաղի շրջանի բնակիչների հետ նույնկերպ են վարվում, ինչ Շահումյանի. Արման Ղարիբյան

«Իրավունքի ուժ» ՀԿ համահիմնադիր Արման Ղարիբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Արցախի և Հայաստանի իշխանությունները Քաշաթաղի շրջանի բնակիչների հետ նույնկերպ են վարվում, ինչ Շահումյանի։ Դարձյալ չեն տալիս որևէ հստակ պաշտոնական տեղեկատվություն, չեն աջակցում իրերը տեղափոխելու հարցում, չեն ասում, որ պիտի դուրս գան մինչև այսինչ օրը։ Մարդիկ դարձյալ շփոթված են ու վհատված։ Վախենում են, որ դարձյալ վերջին պահին են իրենց ասելու դուրս եկեք ու չեն հասցնելու իրենց գույքն ամբողջությամբ դուրս բերել։
Միայն այս անտարբերության ու անգործության համար թե՛ Նիկոլը, թե՛ Արայիկը պիտի այլևս երբևէ որևէ հանրային պաշտոն չզբաղեցնեն, թեկուզ ժեկի պետի»։

Քաղաքականություն