Լեռնային Ղարաբաղում հայտնվել են նաև «Լեեր-3» նորագույն ռուսական համալիրներ. ՌԴ ՊՆ

Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հայտնվել են ռադիոէլեկտրոնային պայքարի  «Լեեր-3» նորագույն համալիրներ: Այս մասին «Известия»-ին տեղեկացրել են ՌԴ պաշտպանության նախարարությունից:

Համալիրներից յուրաքանչյուրը պարունակում է անօդաչու սարքեր, որոնք կարող են տեքստային, աուդիո և վիդեո հաղորդագրություններ ուղարկել բջջային հեռախոսներին: Այս ԱԹՍ-ները կօգտագործվեն ոչ թե ռադիոէլեկտրոնային խոչընդոտների վերացման, այլ մարդասիրական գործողությունների ընթացքում տեղի բնակչությանը զանգվածաբար տեղեկություններ հաղորդելու համար:  «Լեեր-3»-ը  նման խնդիրներ հաջողությամբ լուծել է նաև Սիրիայում:

 

«Լեեր-3»- ն ունակ է ժամեր շարունակ թռչել տարածքում ՝ ընդօրինակելով բջջային կապի աշտարակի: Ավելին, այն գործում է նույնիսկ այն տարածքներում, որտեղ ընդհանրապես ռադիոծածկույթ չկա կամ այն շատ թույլ է:
 

Քաղաքականություն

Պատահարներ