Պարգևավճար են ստացել 19 աշխատակիցներից միայն 2-ը. նրանք վիրավորվել են Արցախում

Տեղեկացնում ենք, որ հոկտեմբեր ամսվա ընթացքում պարգևավճար են ստացել փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի 19 աշխատակիցներից միայն 2-ը:

Այդ երկու աշխատակիցը հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին փոխվարչապետի հետ գտնվել են Արցախում և անմիջականորեն ներգրավված են եղել ռազմական գործողությունների հետ կապված աշխատանքներում և հրազենային վիրավորում են ստացել Շուշի քաղաքի մերձակայքում:

Մի հոգին դեռ մինչ այժմ շարունակում է բուժում ստանալ բուժհաստատությունում: Այս մասին հայտնում  է Ավինյանի մամուլի քարտուղար Վահան Հունանյանը: 

Քաղաքականություն