Ռուսաստանում հաջողությամբ իրականացվել է Циркон գերձայնային հրթիռի փորձարկումը

Սպիտակ ծովում հաջողությամբ իրականացվել է Циркон գերձայնային հրթիռի փորձարկումը, որն անցնելով 450 կիլոմետր՝ հարվածել է Բարենցի ծովի թիրախին: Այս մասին տեղեկանում ենք ՌԴ պաշտպանության նախարարության հաղորդագրությունից՝ փոխանցում է РИА Новости-ն:

«Օբյեկտիվ կառավարման տվյալների համաձայն՝ Циркон գերձայնային հրթիռը 450 կիլոմետր հեռավորության վրա հաջողությամբ խոցել է ծովային թիրախը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Քաղաքականություն

Պատահարներ