
Շահարկումներ են, թե հիմնադրամից գումարները գնացել են պարգևավճարներին. Թունյան
26.11.2020 15:25
Մարդիկ, որ այդ գումարները փոխանցում էին, գիտեին՝ ինչ նպատակով է, իսկ հիմնադրամն ուղիղ իրավունք չունի գումարը ծախսել այն նպատակով, ինչ նպատակի համար ծախսվել է,-լրագրողների հետ զրույցում տեսակետ հայտնեց իմքայլական պատգամավոր Բաբկեն Թունյանը՝ անդրադառնալով «Հայաստան» համահայկական հիմնադրամում հավաքագրված միջոցներից պետական բյուջե գումար փոխանցելու հանգամանքին:
«Կա պետական բյուջե, որը կատարում է բոլոր ծախսերը, և դա նորմալ գործընթաց է, ֆորմալ առումով այդպես էլ պետք է լիներ: Կամփոփվի հինադրամի հաշվերտվությունը, նաև Կառավարությունը կհրապարակի գործադիրի պարգևավճարների չափը, եթե հարկ լինի, կհրապարակվի նաև, թե գործադիրում և օրենսդիրում աշխատողները ինչքան գումար են փոխանցել հիմնադրամին իրենց աշխատավարձից: Այսինքն՝ որ ներկայացվում է, թե մարդիկ գումարները ուղարկել են հիմնադրամին, հիմնադրամից գնացել է պարգևավճարներին, դա ուղղակի շահարկում է», - նկատեց պատգամավորը: