ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հեսա կասեի՝ դավաճանն ով ա, այ տղա. «Իմ քայլ»-ի պատգամավորը՝ ցուցարարին

Մի խումբ քաղաքացիներ ակցիա են անում ԱԺ շենքի դիմաց։  Նրանք պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը և ռազմական դրությունը չեղարկելու հարցը։

 

ԱԺ շենք մուտք գործելիս՝ նրանց հանդիպեց «Իմ քայլի» պատգամավոր Արմեն Խաչատրյանը։ Լրագրողների հետ զրույցում նա նշեց, որ այս պահին չի կարող ոչինչ ասել, որովհետև դեռ քննարկմանը չի մասնակցել, Սյունիքում է եղել.«Հիմա կգնամ, կհասկանամ՝ ինչ է, հետո կարծիքս կհայտնեմ»։

Քաղաքացիներից մեկը Խաչատրյանին «դավաճան» անվանեց, ինչին պատգամավորն արձագանքեց. «Հեսա կասեի՝ դավաճանն ով ա, այ տղա»:

Քաղաքականություն