Բլոգեր Լապշինն այցելել է Ղազանչեցոց եկեղեցում վիրավորված ռուս լրագրողին. նա շարունակում է բուժումը ՀՀ-ում

Բլոգեր Ալեքսանդր Լապշինն այցելել է Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեց եկեղեցում վիրավորված ռուս ռազմական թղթակից Յուրի Կոտենոկին։ 

Լապշինը տեղեկացրել է, որ  Կոտենոկին  երկար վերականգնողական փուլ է սպասվում, ստացել է բազմաթիվ ծանր բեկորային վնասվածքներ, սակայն կյանքին այլևս վտանգ չի սպառնում:  

«Արդեն մեկուկես ամիս է, ինչ նա հիվանդանոցում է: Բուժում է ստանում Երևանի Էրեբունի բժշկական կենտրոնում և համաձայնել է մեզ պատմել՝ ինչ է տեղի ունեցել այն սասափելի օրը, երբ մտել է Շուշի քաղաքի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին»,- գրել է բլոգերը: 

 

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 8-ին թշնամին   2 անգամ կրակ էր բացել Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու ուղղությամբ, ինչի հետևանքով վիրավորվել էին լրագրողներ՝ այդ թվում Յուրի Կոտենկը, Լևոն Արզանովը:    


 

Քաղաքականություն