ԵՄ-ն կարող է պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի «անօրինական գործողությունների» դեմ

Եվրախորհրդարանը բանաձև է ընդունել, որով ԵՄ առաջնորդներին կոչ է արվում պահպանել միասնությունը, «քայլեր ձեռնարկել և կոշտ պատժամիջոցներ կիրառել  ի պատասխան Թուրքիայի «անօրինական գործողությունների»՝ 1lurer -ի փոխանցմամբ հաղորդում է Reuters-ը:

 

Բանաձևը խորհրդատվական բնույթ ունի, պատժամիջոցների վերաբերյալ վերջնական որոշում կկայացնի Եվրամիության խորհուրդը:

Եվրամիության դիվանագետներից մեկի կարծիքով՝ հարցը հեշտ չի լուծվի, քանի որ Թուրքիան ԵՄ-ի առանցքային գործընկերն է մի շարք ոլորտներում, հետևաբար, այդ հարցում ԵՄ կառավարությունների ներսում միասնականություն չկա:

Եվրամիության անդամ պետությունների ղեկավարները Անկարայի հետ հարաբերությունների հարցը պետք է քննարկեն դեկտեմբերի 10-11-ին կայանալիք գագաթնաժողովում:

Քաղաքականություն

Պատահարներ