Ֆրանսիական հումանիտար օգնության երկրորդ ինքնաթիռը ժամանել է Երևան

Ֆրանսիական հումանիտար օգնության երկրորդ ինքնաթիռը նոյեմբերի 27-ին ժամանել է Երևան: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտը:

 

Ինքնաթիռով ժամանել են նաև Ֆրանսիայի ԱԳՆ-ի ներկայացուցիչներ, մասնավորապես, Ֆրանսիայի ԱԳՆ-ի Ճգնաժամային կենտրոնի տնօրեն Էրիկ Շըվալյեն, ինչպես նաև ՀԿ ներկայացուցիչներ, մասնավորապես ֆրանսահայ հանրահայտ ֆուտբոլիստ, ֆուտբոլի աշխարհի 1998թ. չեմպիոն Յուրի Ջորկաեֆը:

Քաղաքականություն

Պատահարներ