Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 1476 նոր դեպք

Հայաստանում նոյեմբերի 27-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 1476 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 132 346-ի:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 22 քաղաքացի, մահացածների թիվը 2090 է:

Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 8 դեպք: Նոյեմբերի 27-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 527 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 30 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 2617-ի: 

Մեկ օրում առողջացածների թիվը 2094 է, ընդհանուր առողջացածներինը՝ 105 149, փաստացի բուժվողներինը՝  24580  (մեկ օրում նվազել է 648-ով): Մեկ օրում արվել է 3656 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 502 607 թեստ:

Քաղաքականություն

Պատահարներ