Կանխվել է նույն անձին թմրամիջոց փոխանցելու 3-րդ դեպքը. Քրեակատարողական ծառայություն

Նոյեմբերի 27-ին՝ ժամը 15:00-ի սահմաններում, «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, իրացնելով օպերատիվ տվյալները, զննության են ենթարկել դատապարտյալ Ա. Պ. – ի անվամբ քաղաքացի Ա. Կ. – ի կողմից բերված հանձնուքը, ինչի արդյունքնում հայտնաբերել են բամբակյա սկավառակներում քողարկված «B8» գրառմամբ, 0.77 գր ընդհանուր քաշով, հոգեմետ դեղամիջոց հանդիսացող սուբուտեքսի 2 դեղահաբ, ինչպես նաև մեթամֆետամին տեսակի թմրամիջոցին նմանվող, 1.11 գր քաշով զանգված:

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր, նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:

Հավելենք, որ նախկինում՝ սույն թվականի մայիսին և սեպտեմբերին, վերոնշյալ դատապարտյալին քաղաքացիական հիվանդանոցում թմրամիջոցներ փոխանցելու ևս 2 փորձ էր արվել, որոնք, սակայն, կանխվել էին քրեակատարողական ծառայողների զգոնության շնորհիվ:

Քաղաքականություն