Ռուսաստանի ԱԻՆ-ը քննարկում է երկաթուղով Արցախ մարդասիրական օգնություն հասցնելու հարցը. ՌԴ ԱԻՆ

Ռուսաստանի ԱԻՆ-ը քննարկում է Լեռնային Ղարաբաղի բնակչության համար երկաթուղային ճանապարհով մարդասիրական օգնության առաքման հարցը։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են նախարարության մամուլի ծառայությունից։

«Ներկայում Ռուսաստանի ԱԻՆ-ում մշակվում է երկաթուղային տրանսպորտի գործարկմամբ լրացուցիչ հումանիտար օգնության առաքման հարցը: Դա թույլ կտա ժամանակ տնտեսել բեռների առաքման համար և կարագացնի տուժած շրջանների ենթակառուցվածքների վերականգնման գործընթացը»,- նշել են ԱԻՆ-ում:

Գերատեսչությունից նաև հայտնել են, որ Լեռնային Ղարաբաղում վերանորոգված տները մոտ ժամանակներս պատրաստ կլինեն վերաբնակեցման:

«Ռուսաստանի ԱԻՆ-ի փրկարարները շարունակում են մինչև ձմռան սկիզբը բնակելի տների վերականգնման աշխատանքները։ Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության կողմից Լեռնային Ղարաբաղ տեղափոխված շինանյութերի օգտագործմամբ մոտակա օրերին առաջին 10 բազմաբնակարան շենքերը պատրաստ կլինեն վերաբնակեցման»,- նշել են նախարարությունում:

Քաղաքականություն