Սոթքի բնակիչները չգիտեին, որ թուրքը գալու է, դարպասը հանելու է և ասելու է՝ «ռադ եղեք ստեղից». Զոհրաբյան

Մեզ համար բացարձակ հասկանալի չէ, թե Նիկոլ Փաշինյանի ստորագրած այդ եռակողմ փաստաթղթից հետո ինչո՞ւ ենք մենք օրական այսպես տեղեկանում, որ այս գյուղը ևս պետք է հանձնվի, այս հատվածը ևս պետք է հանձնվի: Այս մասին այսօր Սոթքում լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե այս ամենը նորություն չէ և այս մասին դեռ նոյեմբերի 10-ից էր պարզ, պատգամավորն արձագանքեց. «Ես չգիտեմ, թե նա ինչ գիտեր, համենայնդեպս, Սոթքի բնակիչները չգիտեին, որ թուրքը գալու է, դարպասը հանելու է և ասելու է՝ «ռադ եղեք ստեղից»: Եթե ինքը գիտեր ու ժողովրդին  չէր ասում, սա էլ քեզ ևս մեկ քրեական հոդված»:
 

Քաղաքականություն

Պատահարներ