«Երկու տեղանոց մահճակա՞լ ես ուզում տանենք այնտեղ». Փաշինյանը հետո ներողություն է խնդրել. ժամեկտային զինծառայողի ծնող

Ժամեկտային զինծառայողների ծնողներն այսօր կրկին կառավարության շենքի դիմաց են: Ծնողները պահանջում են իրենց երեխաներին Արցախից բերել Հայաստան: Ահազանգում են, որ երեխաների առողջությունը քայքայվում է, քնում են հատակին, դիերի կողքին: 

Նշենք, որ երեկ նրանք հանդիպել են վարչապետին, սակայն հանդիպման արդյունքից գոհ չեն: Վարչապետը հավատացրել է, որ կարճ ժամանակում կեցության հարցերը կլուծվեն, բայց ծնողները չեն հավատում: Հարցերը չլուծելու դեպքում սպառնում են, որ իրենք կգնան, կբերեն տղաներին: 
«Վարչապետին ասացի՝ «Դուք որպես գերագույն գլխավոր հրամանատար, որպես վարչապետ մոռացել եք զինվորներին»: Երբ նկարագրեցի, թե ինչ վիճակում են ապրում մեր զինվորները, ասաց՝ «երկու տեղանոց մահճակա՞լ ես ուզում տանենք այնտեղ»: Այս խոսքերց հետո, ես գտնում եմ, որ վարչապետ չունենք: Պահանջում ենք ժամկետային ծառայողներին վերադարձնել Հայաստանի տարածք՝ իրենց ծառայությունը շարունակելու: Այլ բան մեզ պետք չէ», - լրագրողների հետ զրույցում ասաց ցուցարարներից մեկն՝ ավելացնելով, որ այդ խոսքերի համար Փաշինյանը հետո ներողություն է խնդրել: 

 

Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:

 

Քաղաքականություն

Պատահարներ