Հակառուսական ցույցեր՝ Թբիլիսիի կենտրոնում

Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլիի «Միացյալ ազգային շարժումը» և այլ կուսակցություններ այսօր սկսել են հակառուսական ցույցեր անցկացնել Թբիլիսիի կենտրոնում ՝ խորհրդարանի և ԱԳՆ շենքերի մոտ, հայտնում է Թբիլիսիում ВЗГЛЯД թերթի թղթակիցը: Նրանք բողոքում են ՌԴ Դաշնության խորհրդի անդամ Գրիգորի Կարասինի և ՌԴ-ում Վրաստանի վարչապետի հատուկ բանագնաց Զուրաբ Աբաշիձեի կողմից երկու երկրների միջև տնտեսական, մշակութային և հումանիտար խնդիրների քննարկման դեմ:  Ընդդիմադիրները հակակառավարական խոսքր են հնչեցնում՝ Վրաստանի ղեկավարության անդամներին անվանելով «ստրուկներ»: 
Ընդդիմադիրները խորհրդարանի մոտակայքում գտնվող ցանկապատի վրա գրում են «20 տոկոս» ՝ որպես նշան այն բանի, որ Աբխազիայի և Հարավային Օսիայի տարածքները «օկուպացված են» Ռուսաստանի կողմից: 
Ընդդիմության կողմնակիցները ասֆալտի վրա նկարում են նաև խորհրդային խորհրդանիշներ: 
Ակցիայի ընթացքում բերման են ենթարկվել երկու ընդդիմադիրներ:

Քաղաքականություն

Պատահարներ