ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՌԴ ՊՆ սակրավորները մաքրում են Արցախը Սմերչից և այլ զինամթերքից

Ռուսաստանի խաղաղապահ առաքելության սակրավորները ոչնչացնում են Ստեփանակերտի արվարձանում հայտնաբերված զինամթերքը, տեղեկացնում է ria.ru-ն: Wargonzo թելեգրամյան ալիքն էլ բացառիկ լուսանկար է հրապարակել Ստեփանակերտից, որտեղ գրառել է. «Ադրբեջանի զինված ուժերի «նվերը»:  Տեղի ինժեներները, չսպասելով ՌԴ ՊՆ սակրավորներին, մաքրում են քաղաքը Սմերչից և այլ զինամթերքից, որոնք արձակվել են Բաքվի կողմից Արցախի մայրաքաղաքի վրա: 

 

Նշենք, որ Ստեփանակերտի մերձակայքում վերջին երկու օրվա ընթացքում մոտ հազար կասետային զինամթերք է հայտնաբերվել։ 

«Անցած երեք օրվա ընթացքում մենք ոչնչացրել ենք ավելի քան 500 կասետային զինամթերք։ Ստեփանակերտի մերձակայքում վերջին երկու օրվա ընթացքում մոտ հազար կասետային զինամթերք ենք հայտնաբերել։ Այժմ միայն Ստեփանակերտի մերձակայքում ենք աշխատում», - ասել է Հումանիտար ականազերծման կենտրոնի տնօրեն Սամվել Մեսրոպյանը։  Նրա խոսքով՝ մարտական գործողությունների դադարեցումից մի քանի օր անց, հազարավոր կասետային զինամթերք է հայտնաբերվել։ 


 

 

 

 

 

Քաղաքականություն